ԱշխարհՄամուլ

Ձերբակալել են Կարագանդայի ռեստորանում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանին

Կարագանդայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում, այս մասին տեղկացնում է Ղազախստանի ՆԳՆ լրատվական ծառայությունը։ 

«Այսօր ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալվել է Կարագանդայում խուլիգանության ու սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը։ Այս պահին քննարկվում է նրան Ղազախստան արտահանձնելու հարցը», – հայտնում է Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը

Հիշեցնենք՝ 2019թ. հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում մեկ մարդ մահացել է, ևս երեքը դանակահարվել են։

Կիսվել էջում