Ազատ խոսք

Հրապարակում մոտ 10 ոստիկանական մեքենա շրջափակեցին երկու ավտոմեքենա ու դուրս հանեցին վարորդներին՝ բարձր երաժշտություն լսելու համար

«Քիչ առաջ Հանրապետության հրապարակում մոտ 10 ոստիկանական մեքենա շրջափակեցին երկու մարդատար ավտոմեքենա, և օրենքի տառին համապատասխան դուրս հանեցին վարորդներին, ովքեր գտնվում էին սթափ վիճակում, չէին խախտել երթևեկության որևէ կանոն, բացի նրանցից մեքենաներում էին վարորդների ընտանիքները, իսկ նրանց՝ ոստիկանին ուղղված հարցին՝ կամանդիր ինչի՞ համար, «կամանդիրը» պատասխանեց՝ բարձր երաժշտության։

Էդ իրավիճակում ամենատհաճը մեքենայում գտմվող տիկնանց սարսափահար դեմքերն էին, իսկ ամենածիծաղելին՝ բարձր երաժշտություն լսելու համար անզեն քաղաքացիներին 10 տարբեր չափերի մեքենաներով շրջափակած ոստիկանների ինքնավստահությունը։

Դէ, կրկեսում հա՛մ վախենալու դրվագներ են լինում, հա՛մ խնդալու։

Բոլոր մտերիմներիս խորհուրդ եմ տալիս ժամը 11-ից հետո չշրջել մայրաքաղաքի փողոցներում, որովհետև ձեզ ահաբեկելու համար ոստիկաններին պատճառ պետք չէ, իսկ հրամանը կա արդեն» ,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վաչիկ Գրիգորյան։

Կիսվել նյութով