Մամուլ

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 160 զոհ կա, տասնյակ անհետ կորածներ

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 160 զոհ կա։ Ասամ և Բիհար նախահանգներում ավելի քան 166 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների հետևանքով:

Ինչպես հայտնում է NDTV հեռուստաընկերությունը՝ այս շրջանում տարերային աղետից տուժել է մոտ 10 միլիոն մարդ:

Այսօրվա տվյալներով՝ 102 զոհ է արձանագրվել Բիհարում, իսկ 64-ը՝ Ասամում: Տասնյակ քաղաքացիներ համարվում են անհետ կորած: Ներկայիս դրությամբ ջրի մակարդակն սկսել է իջնել, սակայն դա կարող է տևել մի քանի շաբաթ: Այժմ դեռ վտանգավոր տարածքում են շարունակում մնալ 7,2 միլիոն մարդ Բիհարում, 3,8 միլիոն՝ Ասամում:

Տեղատարափ անձրևներին զուգահեռ կայծակների հետևանքով Ութար-Պրադեշ նահանգում զոհվել է ավելի քան 32 մարդ, ևս 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմական վնասվածքներ:

Կիսվել նյութով