Մամուլ

ՀՀ-ն նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել ՌԴ-ի հետ

ՀՀ-ն նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել ՌԴ-ի հետ։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ» ,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Նոր պայմանագրեր են կնքվել հարձակվողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների` կառավարման և կապի համակարգերի վերաբերյալ։

Հովհաննիսյանը հայտնեց, որ զինամատակարարման գործընթացը մշտական գործընթաց է, և այս պահին էլ են որոշակի մատակարարումներ ընթանում։

Share