Մամուլ

«Հիշո՞ւմ եք այս լրագրողին. Քոչարյանի աջակից է ». Վահե Գևորգյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատված Նարե Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի աջակից է ։

«Հիշո՞ւմ եք այս «լրագրողին», որ կառավարությունից հանեցին, մեծ աղմուկ բարձրացրեց. Քոչարյանի աջակից է։

Նրանց շարքերում գրեթե պատահական մարդիկ չկան, որոնց չենք ճանաչել»։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ այս լրագրողը՝ Նարե Գրիգորյանը, ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե աշխատանքից ազատվել է, որովհետեւ գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է արտաժամյա աշխատել, բայց նա մերժել է, որովհետեւ անչափահաս երեխա ունի:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Նարե Գրիգորյանն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատաքից: 

Կիսվել էջում