ՄամուլՏեսանյութ

Հիասթափված եմ դուրս եկել ձեր բոլոր դատական նիստերից. Քոչարյանի պաշտպանը` դատավորին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել ոչ միայն պաշտպանները, այլև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունը ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատարը և ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ:

Ռոբերտ Քոչարյանի  պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ այն հանգամանք, որ դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, հիմք չէ նրան միջնորդություն ներկայացնելու, ինքն այդ միջնորդության հիմքում այլ կասկածներ է դնում:

Ալումյանը հորդորել է դատավորին գնալ ինքաբացարկի:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել նյութով