Մամուլ

«Հըլը սուս մնա, ոնց որ յառմրկա էկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ». Վիճաբանություն՝ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթն ԱԺ-ում վիճաբանության առիթ տվեց, ինչին շտապեց արձագանքել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․ «Հըլը սուս մնա, ոնց որ յառմրկա էկած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ։

«Ոնց որ Պարոն Հովակիմյանը հատուկ գործուղղված լինի այստեղ «Իմ քայլը»-ի դեմ գործողություններ հարուցելու համար։ Ոնց որ յառմրկա եկացած լինեք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք․․․

Ծրագրից խոսեք, ի՞նչ ունեք ժողովրդին ասելու, ի՞նչ տնտեսական ծրագիր ունեք, ի՞նչ սոցիալական խնդիրներ եք լուծելու։

Վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի մեջ եղել,․․․ Գալիս եք ստեղ խոսում եք «Ֆուլ հաուսի» դերասաններից»։

Կիսվել նյութով