Մամուլ

Հեղափոխությունից հետո Հայաստանը գտնվում է տնտեսական աճի փուլում․ Նիկոլ Փաշինյանը՝ իտալացի գործընկերներին

Հեղափոխությունից հետո Հայաստանը գտնվում է տնտեսական աճի փուլում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակից դառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության թռիչքին։

Փաշինյանն այս մասին ասաց այսօր՝ հունիսի 10-ին, տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովի ընթացքում՝ հայտնելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է երկրի տնտեսության թռիչքաձև զարգացումը։

«Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, քաղաքական առումով արմատախիլ անել մենաշնորհները։ Տեղի ունեցած հեղափոխությունն աննախադեպ է նաև նրանով, որ մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մեկ դեպք։ Հայաստանում տնտեսական ցնցումներ ընդհանրապես տեղի չունեցան։

Դուք ՀՀ-ում իսկապես հայտնվել եք ճիշտ ժամանակին, և կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ձեր ընկերությունների համար իրացվելու հնարավորություն ստեղծել։ Իտալացի գործընկերներին հրավիրում եմ մասնակցել տնտեսական թռիչքին, հարստանալ և հարստացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվել նյութով