Ազատ խոսք

Հեծանիվ քշելու, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չի լուսանկարիչ ման տալ

Հեծանիվ քշելու, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չի լուսանկարիչ ման տալ։ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հեծանիվով, մետրոյի մեջ, տաքսուն սպասելիս և այլն իրավիճակով նկարները գեղեցիկ և ազդեցիկ էին մեկ տարի առաջ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսում:

Բայց մեկ տարի հետո դա հավասարվում է ամենասովորական փիառ ակցիայի, որի բուն նպատակը անհասկանալի է:

Դե համ էլ հեծանիվ քշելու համար, առողջ ապրելու համար հեչ պարտադիր չի լուսանկարիչ ման տալ: Դրա համար լիքը աչքից հեռու տարածներ կան:

Չգիտեմ՝ նմանատիպ հարցերում Նիկոլը ում հետ է խորհրդակցում, բայց նրան կամ նրանց արագ փոխել է պետք, քանի որ վերջիններս սկսել են կրկնվել, ինչը իրենից ենթադրում է, որ սահմանափակ են մտածում»:

Կիսվել նյութով