Սպորտ

Հարություն Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Տեսանյութ

Իտալիայի Ֆիենզա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը 48 կգ քաշային կարգում Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Ռամիկ Հեյբաթովի նկատմամբ:

Հովհաննիսյանը եզրափակչում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Բեսիր Ալիլիի հետ:

Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։

Կիսվել նյութով