Մամուլ

Հավաքարարները եւ ուսուցիչները գրեթե նույն աշխատավարձը կստանան. «Իմ քայլի» մեկնաբանությունը

Այո, ցավոք, Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը մոտ է նվազագույնին։ Բայց մենք  բարձրացնում ենք նվազագույն աշխատավարձը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց թույլ տալ հաց գնել։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք մտադրություն բարձրացնելու բյուջետայինների նվազագույն աշխատավարձն ընդհանրապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գործող իշխանությունը նախաձեռնել է նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագիծ, ինչը կհանգեցնի նշանակությամբ տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների աշխատանքի վճարման հավասարեցման, օրինակ՝ հավաքարարներինն ու ուսուցիչներինը։

Նրա խոսքով՝ առաջարկված օրինագծով իշխանությունները փորձում են լուծել միանգամից մի քանի խնդիրներ։ «Միաժամանակ պետությունը պետք է աշխատի այն ուղղությամբ, որպեսզի բարձրացնի աշխատավարձն առանձին ճյուղերում։  Օրինակ, ուսուցիչների աշխատավարձը, եթե ես չեմ սխալվում, կբարձրանա 10 տոկոսով (ի հաշիվ կրճատումների, ինչի մասին ոչ երկիմաստ խոսում էին իշխանության ներկայացուցիչները – խմբ.)։ Դրանք գործընթացներ են, որոնք միմյանց չեն խանգարում։ Այդ միջոցներով մենք լուծում ենք այն քաղաքացիների խնդիրները, որոնք ծայրահեղ փողի կարիք ունեն»,- պարզաբանել է Թունյանը։

Նա նշել է, որ նվազագույն սպառողական զամբյուղը ներկա պահին կազմում է 63 հազար դրամ եւ անթույլատրելի է համարել իրավիճակը, երբ նվազագույն աշխատավարձը ցածր է։ Ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք իշխանությունների առաջարկած 68 հազար  դրամից եկամտահարկ կպահվի 23 տոկոսի չափով, եւ եթե այո, ապա այդ ժամանակ ինչպես է դա թույլ տալու լուծել խնդիրը, խորհրդարանական հանձնաժողովի նախագահն սկսեց պնդել, որ դա «մաքուր» աշխատավարձն է, իսկ եկամտահարկի հաշվառմամբ այն կկազմի մոտ 82 հազար դրամ։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով