Օգտակար

Սննդակարգում ներառեք հապալաս, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը

Սննդակարգում ներառեք հապալաս, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը

Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, անպայման պետք է իրենց սննդակարգում ներառեն հապալաս: 

Ինչպես ցույց են տվել փորձարկումները, այն թույլ է տալիս նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 3/4` քայքայելով գոյություն ունեցողներն ու կանխելով նորերի առաջացումը:

Հայտնի է, որ հապալասի մեջ առկա են օգտակար պոլիֆենոլներ, որոնք կարող են նվազեցնել ճարպային բջիջների թիվը մինչև 73%, եթե վերցնենք մեծ չափաբաժին, և 27%` եթե փոքր:

Այս հայտանգործության մասին հայտարարվել է սննդի փորձարարական կենսաբանության ամերիկյան միության խորհրդի նիստի ժամանակ:

Սննդակարգում ներառեք հապալաս

Գիտնականներն ուսումնասիրել են հապալասի ազդեցությունը մկների հյուսվածքների, ճարպային բջիջների ու լիպոլիզի առաջացման վրա: Եվ հենց կրծողների օրինակի վրա էլ գիտնականներն ապացուցեցին հատապտղի արդյունավետությունը:

Հետազոտության հեղինակ Շիվանի Մոգհեի խոսքերով` այս գիտական աշխատանքը նոր ճանապարհ է բացում ճարպակալման դեմ պայքարի ոլորտում:

Այն պետք է փորձարկել մարդկանց վրա` համոզվելու համար, որ այս մեթոդն իսկապես արդյունավետ է և հակազդեցություններ չունի:

Կիսվել նյութով