Մամուլ

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի կյանքը փրկել չի հաջողվել

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի կյանքը փրկել չի հաջողվել

Այս մասին տեղեկացնում են «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին:

«Հանրապետություն» կուսակցությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Էդգարի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:

krakocner spanutyun

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ, մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։

Վիճաբանության ժամանակ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանը, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում կրակել էր Էդգար Մելիքսեթյանի վրա։

Կիսվել նյութով