Սպորտ

Հայ ըմբիշներները մեդալներով և փայլուն հաղթանակներով են վերադարձել Թուրքիայից

Հայ ըմբիշներները մեդալներով են վերադարձել Թուրքիայից։ Պատանի ազատ ոճային ըմբիշները Թուրքիայում կայացած մրցաշարում փայլուն են հանդես եկել:

Մեր մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երկու արծաթե և երեք բրոնզե մեդալ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրել է երրորդ տեղը:

Կիսվել նյութով