Շոու-բիզնես

Հայ երիտասարդ, տաղանդավոր դերասանների շարքում կարելի է դասել նաև Լևս Դավթյանին

Հայ երիտասարդ, տաղանդավոր դերասանների շարքում կարելի է դասել նաև Լևս Դավթյանին, ով նկարահանվելով ֆիլմերում և հեռուստասերիալներում՝ բազմիցս ապացուցել է իր տաղանդն ու դերասանական վարպետությունը։

Լևսը սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Թատրոնում և ֆիլմերում մարմնավորելով տարբեր կերպարներ՝ նա հասցրել է գրավել հանդիսատեսի և հեռուստադիտողի ուշադրությունն  ու արժանանալ համակրանքի։

Վերջին հեռուստասերիալը Լևսի մասնակցությամբ անցած տարի ցուցադրված` «Դեպի երազանք» ֆիլմաշարն էր, և չնայած նա անթերի կերտեց իր կերպարը՝ այնուամենայնիվ որոշում է կայացրել այլևս մասնակցություն չունենալ որևէ երկարաժամկետ հեռուստասերիալում, քանի որ նրա համար առաջնայինը կատարած գործի հետաքրքրությունն ու ձեռքբերումներն են, իսկ գումարը՝ երկրորդական է։

Levs

Այս բուռն գործնական կյանքից զատ, Լևսն իր անձնական կյանքում դեռ չունի կողակից և չի էլ շտապում ունենալ։

Ձեզ առաջարկում ենք դիտել մի հատված «Ես եմ» ֆիլմից, որտեղ Լևսը մարմնավորել է հայ զինվոր՝ Տիգրանի կերպարը, և փայլել է իր դերասանական վարպետությամբ։

Կիսվել նյութով