Մամուլ

Հայր մերը գիտե՞ս․ ցուցարարները՝ Քոչարյանին․ դատարանի դիմաց լարված վիճակ է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լարված վիճակ է։ Քիչ անց կմեկնարկի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Քննվելու է Քոչարյանի խափանման միջոցը փոխվելու պահանջը։

Դատարանի բակում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դատարանում են Քոչարյանի աջակիցները և նրանց հակառակորդները։

Կողմերը վանկարկումներն ու վիրավորական արտահայտությունները միմյանց հասցեին չեն դադարեցնում։

Կիսվել նյութով