Աշխարհ

«Հայրս ինձ ստիպում էր ականատես լինել իր և խորթ մորս միջև ինտիմ տեսարաններին»․ Սթիվ Ջոբսի դուստր

«Հայրս ինձ ստիպում էր ականատես լինել իր և խորթ մորս միջև ինտիմ տեսարաններին»․ Սթիվ Ջոբսի դուստր

40-ամյա լրագրող Լիզա Բրենան Ջոբսը շարունակում է մանրամասներ հայտնել իր և հոր՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, լրագրողի խոսքով, մահվան մահճում հայրն իրեն ասել է, թե իրենից զուգարանի հոտ է փչում։

Այժմ Սթիվ Ջոբսի դուստրը հայտարարել է, որ հայրն իրեն ստիպել է ներկա գտնվել խորթ մոր հետ բաց սիրային տեսարաններին։ Լիզայի խոսքով՝ տղամարդը համբուրում էր և շոյում իր նոր կնոջ կուրծքը, իսկ Լիզային արգելում էր լքել սենյակը։ «Մնա այստեղ։ Մեզ մոտ ընտանեկան պահ է։

Կարևոր է, որ դու էլ փորձես այդ ընտանիքի մաս կազմել»,- ասել է Ջոբսը դստերը։ Պետք է նշել, որ, Լիզայի խոսքով, հայրը երբեք սեքսուալ առումով իր նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել։

Կիսվել նյութով