Մամուլ

Հայտնաբերվել է անհայտ կորած 15-ամյա աղջկա դին․ Տեսանյութ

Հայտնաբերվել է անհայտ կորած 15-ամյա աղջկա դին: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Որոնողական աշխատանքներում օգտագործվել էր դրոն, իսկ նրա հաջորդ օրը որոնողական աշխատանքները կատարվել էին մի քանի կիլոմետր շառավղով, որտեղ կային խոտի դեզեր, ջրատարներ, ջրախողովակներ, անգամ ստուգվել էին այն սեփական տները, որտեղ մարդիկ չէին բնակվում:

Ոստիկանները հայտնաբերել էին տների սեփականատերերին, հեռախոսով կապ հաստատել ու խնդրել էին՝ տերերը կամ նրանց բարեկամները ժամանեն գյուղ, որպեսզի հնարավոր լինi առանց արտաքին միջամտության տան ներսում ստուգումներ կատարել:

Share