Մամուլ

Հայկ Մարությանը նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

Հայկ Մարությանը նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այս մասին քաղաքապետը հայտարարեց այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, քանի որ կան աշխատավարձեր, որոնք շատ ցածր են։

Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել, գնալ ավելի պարզ ու բաց ճանապարհով և այն, ինչ կոչվում է աշխատավարձ պլյուս պարգևավճար, որը դառնում է նորմալ աշխատավարձ` բերել աշխատավարձի դաշտ։ Սակայն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,-ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ ըստ ներկայացվող նախագծի` Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։

Կիսվել նյութով