Շոու-բիզնես

Հայկ Մարությանը համապատասխան գիտելիք և կամք չունի. Սարգիս Գրիգորյան

Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Անդրադառնալով Երևան քաղաքի խնդիրներին` ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը:

«Ես շատ եմ ափսոսում, որ իմ գործընկերը` որպես դերասան, իրեն զրկում է հանդիսատեսին իր շնորհքը ներկայացնելուց, վայելել այն, ինչի համար ինքը ստեղծվել է: Ես կցանկանայի, որ ինքը շարունակեր ժողովրդին ուրախացնել, որովհետև իր առաքելությունը դա էր: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Ինչպես ասում է Վիլյան Սարոյանը «Ինչ-որ մի բան , ինչ-որ մի տեղ այնպես չէ»,- ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Երևան քաղաքի խնդիրները չեն լուծվելու այնքան ժամանակ, ինչքան Հայկ Մարությանը կմնա քաղաքապետ:

«Ինքը շատ է ուզում, շատ է աշխատում, բայց չի կարողանում, քանի որ համապատասխան գիտելիք ու կամք չունի այդ հարցերը լուծելու համար: Իմ սիրտը ցավում է, ինքը կարող էր շատ լավ ծրագրեր անել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով