Շոու-բիզնես

Հայկուհին իրեն տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում

Հայկուհին իրեն տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում։ Նա 19 տարեկան է, տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարերով, հաճախել երաժշտական դպրոց։ Ի սկզբանե ցանկացել է զբաղվել միայն պարերով, բայց ավելի ուշ հասկացել է, որ իրեն դուր է գալիս իրավագիտությունը։

Հիմա Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է։ Հայկուհին առաջին անգամ մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2017թ–ին, ընդգրկվել լավագույն տասնյակում, իսկ ընդամենը 2 տարի անց նա լավագույնը ճանաչվեց։

Հայկուհին ուժեղ աղջիկ է, նա պատրաստվում է ապագայում դառնալ լավ իրավաբան, մայրանալ և իրեն նույնիսկ տեսնում է ԱԺ պատգամավորների շարքերում։

Նա վստահ է, որ կատարյալ կինը ուժեղ է, ներքին գեղեցկությամբ օժտված, արժեքներ ու բարոյականություն ունեցող։ Իր կողքին տեսնում է կանաչաչյա հոգատար թխահերի։ Նա նույնիսկ պատրաստ է զոհաբերել իր կարիերան և լիովին ընկղմվել ընտանեկան հոգսերի մեջ։

«Պատրաստ եմ թողնել կարիերաս, եթե իմ տղամարդը գրագետ ձևով փաստարկներ ներկայացնի։ Գիտեմ, որ կոնֆլիկտային իրավիճակներ չեմ ստեղծելու», – ասաց նա։

Հայաստանի ազգային գեղեցկուհին նաև լավ խոհարար է, հաճախ է ճաշեր եփում ընտանիքի համար։ Հատուկ սննդակարգի չի հետևում և կարող է ուտել նույնիսկ գիշերվա 3–ին, եթե քաղցած է։

Նա լավ կազմվածքի գրավականը համարում է գեները և մարզասրահում պարապմունքները։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով