Շոու-բիզնես

Հայկական եթերում գերիշխում են տափակ հումորները. Մհեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր հայկական եթերում բացակայում է որակյալ երաժշտությունը: Երաժշտական հաղորդումներն, առհասարակ, շատ փոքր թիվ են կազմում, փոխարենը եթերում գերիշխում են տափակ հումորներով, անբովանդակ, անիմաստ սերիալներն ու հումորային ծրագրերը:

Մի տեսակ դատարկություն է եթերում: Ես ինքս ընդունում եմ հրավերներ այն հաղորդումներից, որոնք երաժշտական հատված ունեն. այլ կարգի ծրագրերում ցանկություն չունեմ հյուրընկալվելու: Իսկ երաժշտական ծրագրերը քիչ են. թերեւս, որպես հաջողված հաղորդում` կնշեմ «Երգ Երգոցը»:

Հիմա գերիշխող են նաեւ քաղաքական բնույթի հաղորդումները, իսկ արվեստը կարծես երկրորդ պլան է մղվել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Մհերը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու վերջին շրջանում իրեն էկրաններին չենք տեսնում:

Նա տեղեկացրեց, որ շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի մի քանի նոր երգ՝ հայերեն եւ ռուսերեն: Դրանց թվում կլինի նաեւ զուգերգ իր քրոջ՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հետ:

Մեր հարցին, թե առաջիկայում սպասենք արդյոք Մհերի մենահամերգին, երգիչը տվեց բացասական պատասխան: Փոխարենը նա համերգային հրավերներ ունի արտերկրից:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով