ԺամանցՏեսանյութ

Հայկական, աշխարհում առաջին սմարթ պայուսակները նվաճում են ողջ մոլորակը․ այն հնարավոր չէ գողանալ կամ բացել

Հայկական, աշխարհում առաջին սմարթ պայուսակները նվաճում են ողջ մոլորակը․ այն հնարավոր չէ գողանալ կամ բացել

«Lumzag»-ն առաջին սմարթ պայուսակն է, որը միաժամանակ ունի տարբեր գործառույթներ: Այս հայկական պայուսակը առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ։

Այն ոչ միայն նորաձև, այլև խելացի պայուսակ է, որը թույլ է տալիս անհրաժեշտ իրերն ինչ-որ տեղ չմոռանալ, չկորցնել ու չանհանգստանալ դրանց անվտանգության համար։

աշխարհում առաջին սմարթ պայուսակները

Պայուսակն ունի իր օնլայն հավելվածը, որը ներբեռնելուց հետո անհրաժեշտ բոլոր ծանուցումներն այն ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին կամ խելացի ժամացույցին։ Օրինակ՝ մոռացված իրերի մասին, պայուսակը բացելու կամ գողանալու դեպքում է «ահազանգում»։

Պայուսակն ունի նոթբուքի, հեռախոսի կամ այլ տեխնիկայի մարտկոցները լիցքավորելու, մթության մեջ պայուսակի ներսը ավտոմատ լուսավորելու, Wi-Fi տարածելու, GPS-ով պայուսակին հետևելու, ներկառուցված տեսախցիկով շրջակայքը դիտարկելու հնարավորություններ։

աշխարհում առաջին սմարթ պայուսակները

Հայկական նմանը չունեցող պայուսակի վաճառքն արդեն անցել է 3000-ը:

Առավել մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել նյութով