Մամուլ

Հայաստանում 19 տարեկան զինծառայող է մահացել

Ցավալի լուր. Հայաստանում 19 տարեկան զինծառայող է մահացել։ Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանը, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում։

Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի զինվորական զորավարժարանից և նա ժամկետային զինծառայող էր:

Կիսվել նյութով