Մամուլ

Հայաստանում 1000 անապահով ընտանիք մյուս տարվանից պետությունից անվճար անասուններ, անասնակեր կստանան

Հայաստանի տասը մարզի 1000 անապահով ընտանիքներ մյուս տարվանից պետությունից անվճար կստանան անասուններ, անասնակեր և կկարողանան օգտվել անասնաբույժի ծառայություններից։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Ընտանիքների հետ սոցիալական աշխատողները տանելու են համալիր աշխատանք, հետևելու են, որ ընտանիքները ճիշտ տնօրինեն իրենց տրամադրված օգնությունը։ Անասուններին վաճառելու կամ մորթելու դեպքում նախատեսված է տուգանք»,- հայտնեց Անդրեասյանը։

«Սա փորձնական ծրագիր է, մենք նախատեսում ենք մեծացնել շահառու ընտանիքների քանակը։ Աղքատության հաղթահարումը կառավարության համար ամենակարևոր մարտահրավերներից է։ Մեր թե՛ օրենսդրական, թե՛ գործնական քայլերն ուղղված են բնակչությանն այդ վիճակից հանելու ուղղությամբ»,– մանրամասնեց Անդրեասյանը։

Կիսվել նյութով