Մամուլ

Հայաստանում մատուցողը թեյը թափել է 3-ամյա երեխայի վրա. փոքրիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանում մատուցողը թեյը թափել է 3-ամյա երեխայի վրա. փոքրիկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երեկ Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն է տեղափոխվել երեք տարեկան մի աղջիկ, որը Բելգիայի Թագավորության քաղաքացի է։

Մեր տեղեկություններով` բուժհաստատությունում ախտորոշվել է, որ երեխայի մարմնի շուրջ հինգ տոկոսը եռման հեղուկով այրված է։

Ըստ լուրերի` մայրն ու երեխան նախքան մեկնելը նստել են օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սրճարաններից մեկում։ Այդ սրճարանի մատուցողը եռման թեյը անզգուշաբար թափել է փոքրիկի վրա, ինչի հետևանքով էլ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։

Այլ մանրամասներն իրավապահները պարզում են։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով