Սպորտ

Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ

Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Հովհաննես Համբարձումյանը դարձավ խաղի երրորդ գոլի հեղինակը: Չորրորդ գոլը սեփական դարպասան ուղարկեց բոսնիացիների կիսապաշտպան Ստեֆան Լոնչարը։

Այս հաղթանակից հետո Հայաստանը J խմբում վաստակեց 9 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական: Բոսնիա և Հերցեգովինան 7 միավորով 4-րդն է:

Կիսվել նյութով