Մամուլ

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել: Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։

Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։

Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։ Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը այս առնչությամբ ասեց․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։

Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է։ Իրենք իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»։

Աղբյուր՝ hetq.am

Կիսվել նյութով