Մշակույթ

Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար. Թոխատյանը դառնացած է

Հայաստանը գոնե շնորհակալություն հայտնե՞լ է «Երկրաշարժ» ֆիլմի համար։ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը հայ կինոգործիչներին առաջարկել է տարին գոնե մեկ անգամ ֆիլմ թողարկել հայ ժողովրդի պատմության և մշակույթի մասին։ Այս մասին նա հայտարարել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի` «Սարիկ Live» հեղինակային հաղորդման եթերում։

Միևնույն ժամանակ, Թոխատյանը կարծում է, որ այդ գործընթացին ներգրավել կարելի է ծագումով հայ կինոռեժիսորներին ամբողջ աշխարհից. ակնհայտ է, որ ոչ զարգացած կինոարտադրություն ունեցող փոքր Հայաստանը ինքնուրույն չի կարող կյանքի կոչել նման հավակնոտ նախագիծ։

«Երբ Հայաստանը ֆինանսական օգնության կարիք ունի, անմիջապես բոլորին հիշում է և դիմում աշխարհին, սակայն նոր ֆիլմ նկարահանելու խնդրանք երբեք չի եղել»,-ասաց նա։

Դերասանը կինոն անվանել է արվեստի ամենակարևոր տեսակներից մեկը, որի միջոցով կարելի է փոխանցել «երկրի համն ու հոտը», ինչպես նաև հարցրել, թե անձամբ Անդրեասյանը Հայաստան գալու և ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացե՞լ է։ Ռեժիսորը պատասխանել է, որ մտադիր էր իր երեք գործընկերների հետ «Երևան, ես քեզ սիրում եմ» խորագրով հեռուստանովել նկարահանել։

«Մենք ուզում էինք, որ դա մեկ ընտանիքի միասնական պատմություն լիներ։ Մանկությունը կնկարահաներ մի ռեժիսոր, պատանեկությունը` մյուսը, իսկ ծերությունը` երրորդը։ Ըստ էության, դա միասնական կինո կլիներ, սակայն նման փուլերի բաժանված»,-հիշում է Անդրեասյանը։

Սակայն նախագծի նախապատրաստական աշխատանքների ընթացքում երիտասարդ էնտուզիաստները մի շարք դժվարությունների բախվեցին, իսկ ամենակարևոր խնդիրը դարձավ, իհարկե, ֆինանսավորումը։

«Այդ ամենը մեկենասություն է, սակայն  երկրի PR-ին ծառայող կինոյի ծախսը հանելը բավականին դժվար կլինի», – ասաց նա։

Թոխատյանը, համաձայնելով ռեժիսորի հետ՝ հիշեց նրա աշխատանքներից մեկը` «Երկրաշարժ» ֆիլմը, որը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկին։ Ընդ որում, այդ թեմայով երկու ֆիլմերն էլ (երկրորդը Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմն է) ռուսական են, և ոչ հայկական։ Թոխատյանը շեշտեց, որ Անդրեասյանի ֆիլմն էլ ռուսական կողմն է ֆինանսավորել։

«Իսկ քեզ երբևէ հրավիրե՞լ են Հայաստան, որպեսզի գոնե շնորհակալություն հայտնեն այն բանի համար, որ նման ֆիլմ ես նկարահանել, ընդ որում, ուրիշների գումարով»,-հարցրել է Թոխատյանը։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել նյութով