Մամուլ

Համածառայակցի գլխին կրակողը համաներվեց, վարույթն էլ կարճվեց դատարանի որոշմամբ

«Առավոտ»-ը գորւմ է․ «Էրե­բու­նի-­Ե­րեւ­ա­նի հիմ­նադր­ման 2800-ամ­յա­կի եւ Հա­յաս­տա­նի առա­ջին Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյան հռ­չակ­ման 100-ամ­յա­կի կա­պակ­ցու­թյամբ քրե­ա­կան գոր­ծե­րով հա­մա­նե­րում հայ­տա­րա­րե­լու մա­սին» ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի 2018 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրեն­քի 2-րդ հոդ­վա­ծի 5-րդ կե­տի կի­րառ­մամբ Արա Ներ­սես­յա­նի նկատ­մամբ Սյու­նի­քի մար­զի դա­տա­վոր Ա. Սար­դար­յա­նի անց­յալ տար­վա դեկ­տեմ­բե­րի վեր­ջին կա­յաց­րած որոշ­մամբ  դա­դա­րեց­վել է քրե­ա­կան հե­տապն­դու­մը եւ կարճ­վել քրե­ա­կան գոր­ծի վա­րույ­թը: Գոր­ծը դա­տա­րան էր ու­ղարկ­վել 2018թ. օգոս­տո­սի 17-ին:

Ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող Արա Ներ­սես­յա­նի նկատ­մամբ ընտր­ված խա­փան­ման մի­ջո­ցը` հրա­մա­նա­տա­րու­թյան հս­կո­ղու­թյա­նը հանձ­նե­լը, վե­րաց­վել է: ՊԲ  զո­րա­մա­սի 2-րդ հրաձ­գա­յին գու­մար­տա­կի 4-րդ վաշ­տի 3-րդ դա­սա­կի 2-րդ ջո­կի ավագ հրա­ձի­գը, շար­քա­յին Ա.Ներ­սես­յա­նը ընդգրկ­ված լի­նե­լով մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան նույն զո­րա­մա­սի պահ­պա­նու­թյան տե­ղա­մա­սի մար­տա­կան դիր­քում, որ­պես դի­տորդ, իր հետ մի­եւ­նույն հեր­թա­փո­խում որ­պես դի­տորդ ընդգրկ­ված շար­քա­յին, տու­ժող Ա.Բ.-ն դի­տա­կե­տում քնե­լու պատ­ճա­ռով հայ­հո­յել է` վի­րա­վո­րանք հասց­րել վեր­ջի­նիս, քաշ­ել օձի­գից` «ան­պար­կեշտ ձեւ­ով ստո­րաց­նե­լով նրա պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը»:

Մեկ այլ դր­վա­գով էլ, Ա.Ներ­սես­յա­նը «դի­տա­կե­տում քնե­լու շուրջ առա­ջա­ցած պար­զա­բա­նում­նե­րի ըն­թաց­քում իր հաս­ցե­ին հն­չեց­ված հայ­հո­յանք­նե­րից` ծանր վի­րա­վո­րան­քից իրեն ստո­րաց­ված զգա­լով, հայտն­վե­լով հու­զա­կան լար­վա­ծու­թյան, շփոթ­վա­ծու­թյան», աֆեկ­տի վի­ճա­կում, նրա­նից վրեժխն­դիր լի­նե­լու շար­ժա­ռի­թով, Ա.Բ.-ին «դի­տա­վո­րու­թյամբ կյան­քից զր­կե­լու նպա­տա­կով», դի­տա­կե­տի մուտ­քի մոտ, լից­քա­վո­րե­լով իրեն ամ­րակց­ված «ԱԿ-74» տե­սա­կի ինք­նա­ձի­գը, մեկ կրա­կոց է ար­ձա­կել դի­տա­կե­տի ներ­սում` իրե­նից մոտ մեկ մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գետ­նին նս­տած Ա.Բ.-ի գլ­խի ուղ­ղու­թյամբ, վեր­ջի­նիս պատ­ճա­ռել է գլ­խի գա­գա­թա­ճա­կա­տա­յին հատ­վա­ծի, գան­գոսկ­րի վնա­սու­մով մի­ջան­ցիկ հրա­զե­նա­յին, կյան­քին վտանգ սպառ­նա­ցող մարմ­նա­կան վնաս­վածք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով