Մամուլ

Կրակոցներ Սպիտակի Շենավան գյուղում. վիրավորվել են գյուղապետի պաշտոնակատարի հայրն ու որդին և նախկին գյուղապետի որդին

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից և ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ, ինչպես նաև որսորդական հրացանից արձակված գործարանային արտադրության պարկուճներ։

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները պատմում էին, որ վիրավորներն են՝ նույն գյուղի բնակիչներ, 22-ամյա Արմեն Դունամալյանը, 53-ամյա Հայկ Դունամալյանը և 31-ամյա Իշխան Դունամալյանը:

Իշխանը Դունամալյանը Շենավան գյուղի նախկին գյուղապետի տղան է, իսկ Հայկ Դունամալյանը ներկայիս գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Դունամալյանի հայրն է:

Կիսվել նյութով