Ազատ խոսքՄամուլ

«Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ». Նարեկ Մալյան

«Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը։

«Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն, այս ամենի մասին անպայման գիրք եմ գրելու:

Պատմելու եմ թե ինչերի միջով անցա ես ու անցկացրեցի իմ մտերիմ ընկերներին, թե ինչ հետապնդումների ենթարկվեցի, ինչպես էին վախից համր և անտարբեր ձևանում իմ գրական գործունեության հետ առնչվող մարդիկ, ինչպես էի դիմակազերծում իմ շրջապատը ու դիմակազերծման ցավին դիմանալու համար այդ գործընթացը անլրջացրել և խաղի էի վերածել:

Կպատմեմ իմ իսկական հարազատների մասին ովքեր կողքիցս մի քայլ անգամ չհեռացան, կպատմեմ իմ թիմի մասին անուն առ անուն: Թիմակիցներիցս ամեն մեկը իրենով մի գիրք է:

Կպատմեմ թե ոնց և ում հետ 2018թ ապրիլի 23-գիշերը օղակաձև այգու կոնկրետ որ հատվածում կայացրեցի իմ որոշումը՝ չհանձնվելու և ծունկի չգալու:

Կպատմեմ թե որերորդ անգամից դադարեցի զարմանալ մարդկային ստորության, մորթապաշտության վրա: Կպատմեմ այլ գրողների մասին որոնց Սորոսականները ճանաչում խոստանալով սկսեցին պահպանակի պես օգտագործել սոց ցանցերում…

Կպատմեմ ինձ անծանոթ մարդկանց մասին ովքեր փողոցում գրկում են ինձ և իրենց ուժն են փոխանցում, կպատմեմ այն մարդկանց մասին ովքեր ինձ հորդորում են չհանձնվել, կպատմեմ այն միամիտների մասին ովքեր հույս ունեն որ ես կհոգնեմ, կձանձրանամ այս հոգնացնող պայքարից:

Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ…

Ինձ հատուկ ցինիկ հումորով կպատմեմ թե ինչ մեծ փորձանքից պրծավ մեր խեղճ ու կրակ պետականությունը:

Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն…»:

Կիսվել նյութով