Մամուլ

Կոտրել են Երևանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը

Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կոտրել են Երևանի նորաբաց այգու ամենագեղեցիկ արձանը: 

Մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ արձանը կարող էր կոտրվել միայն մարդկային հատուկ ներգործության արդյունքում, քանի որ արձանները գերդիմացկուն նյութից են:

«Կոտրել են նորաբաց այգու ամենա գեղեցիկ արձանը։ Բան չկա ասելու։
Ի՞նչ ասես» ,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Մազմանյանը։

Հիշեցնենք՝ այգին Վարդանյան եղբայրների կեղմից նվեր է Երևանին՝ 2800-ամյակի կապակցությամբ։

Կիսվել նյութով