Ազատ խոսք

«Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խոսել». Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։

Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։

Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։

Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խոսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։

Կիսվել նյութով