ԺամանցՇոու-բիզնես

«Կինս շատ լավ է տանում հղիությունը, առանց ամռանը ձյուն ուզելու»․ Մոսո Կարապետյանը շուտով հայր կդառնա

BRAVO.am-ը գրում է․ Մոսո Կարապետյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: «Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասանը խոսել է ապագա երեխայի մասին, նաև տրամադրել է իրենց նոր ֆոտոշարքը, որտեղ երևում է կնոջ կլորացած փորիկը:

«Եվս երկու ամիս, և ես կդառնամ աշխարհում ամենաերջանիկը իմ նոր ու մի քիչ արդեն մեծ ընտանիքով, առաջ Աստված»,-ասել է Մոսոն և ավելացրել. «Կինս շատ լավ է տանում հղիությունը. հանգիստ, առանց ամռանը ձյուն ուզելու»:

moso karapetyan2

Նա պատմել է, որ ուրախալի լուրն իմացել է առավոտյան՝ գործնական հանդիպման գնալուց առաջ.«Այնքան ուրախ էի, որ այդ հանդիպումը վերածվեց խնջույքի»:

moso karapetyan1

Մոսոն ու կինն արդեն գիտեն փոքրիկի սեռը՝ տղա է.«Երբ իմացա այդ մասին, անբացատրելի էին զգացողություններս, որովհետև իմ երազանքներից ևս մեկն էլ պիտի կատարվեր: Անունը դեռ վերջնական չենք որոշել»:

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով