ՄամուլՏեսանյութ

Կինը վստահեցնում է՝ ոչ թե երեխաները, այլ իր հայրն է օգնություն ցուցաբերել Տանձուտ գետն ընկած «Mercedes»-ի տուժածներին

Կինը վստահեցնում է՝ ոչ թե երեխաները, այլ իր հայրն է օգնություն ցուցաբերել Տանձուտ գետն ընկած «Mercedes»-ի տուժածներին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Նարինե Մխիթարյանը, իր էջում գրում է.

«Խիստ վիրավորված ու վրդովված եմ այսչափ կեղծիքից․․․ Այդ օրը պապաս տուն եկավ ձեռքերը վիրավոր, մատի արյունը չէր կտրվում, բատինկաները թաց, վերարկուի վրա արյան կաթիլներ ու ցեխոտ, ինքը քրտինքի մեջ կորած: Ես ու մամաս վախից քարացանք․․․ պապան պատմեց՝ ինչ է եղել:

Պապաս առաջինն էր հասել օգնության, երկու հոգի էլ էին միացել, ջարդել էին մեքենայի առաջին ապակին, որ վիրավոր վարորդին հանեին, բայց չէր հաջողվել, քանի որ մեքենան կողքի վրա էր ընկել, երեքով փոձել էին մեքենան շրջել, այդ ժամանակ ԱԻՆ-ի փրկարարները հասել էին, միահամուռ ուժերով շրջել էին, նոր հաջողվել էր դուռը բացել ու վիրավորներին հանել:

Ի՞նչ եք կարծում, եթե երեք տղամարդ չեն կարողացել մեքենան շրջել, ԱԻՆ-ի տղաների օգնությամբ է դա արվել միահամուռ ուժերով, երեք մանկահասակ երեխաները ո՞նց էին դա անելու: Իրենք լսել են մեծերի խոսակցությունը, վազել ու հայտարարել Թումանյանի «Սուտլիկ որսկանի» պես ու լուրը բերնեբերան անցել, տվյալ դեպքում լրատվամիջոցներով, մեկը մյուսից քոփի-փեսթ անելով իրականի տեղ են դրել: Եվ ոչ ոք չի ճշտում ինֆորմացիայի իսկությունը՝ այդ երեխաները ո՞նց կարող էին մտնել գետը, մի բան էլ մեքենան շրջել:

Պապաս ասում է՝ հնարավոր չէր ջրի մեջ կանգնել, ինքը կամրջից պոկված մետաղյա ճաղավանդակը կամրջի տակից բերել, գցել է մեքենայի մոտ, որ կարողանան դրա վրա կանգնեն: Որպեսզի ջարդած ապակին ներսի մարդկանց չվնասի, ձեռքերով է մաս-մաս պոկել, երկու ձեռքերի մատները կտրտվել էին, շտապօգնությունը իրեն էլ էր օգնություն ցույց տվել, բայց երբ տուն եկավ, թաշկինակով կապել էր մատը, բայց արյունը դեռ չէր կտրվել, տանն էլ մշակեցինք, վիրակապեցինք:

Երեխաների մասին ռեպորտաժը սկզբից ծիծաղս շարժեց, որ իրենց երազած հերոսի տեղն են իրենց դրել, բայց գնալով զարյութս ու բարկությունս վեր ածվեց խոր հիասթափության: Ով տանջվի ֆիզիկապես ու հոգեպես, արյուն կորցնի, ում մեծարեն ու պարգևատրեն: Դա երեխաների համար կարող է շատ վատ նախադեպ լինել: Այդպես է լինում, որ բանակում չեն ծառայում, բայց հերոսի մեդալ ու կոչում են ստանում:

Եթե այդ երեխաներն ու նրանց ուղղորդող ուսուցիչը քրիստոնեական պատվիրաններով առաջնորդվեին, այդպիսի բան չէին անի: Համել Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ ստի ոտքը միշտ էլ կարճ է, ժողովուրդը իմաստուն խոսք ունի այդպիսիների համար, դրանցը 40 օր է:

Առողջություն վիրավորներին, հայրիկիս էլ երկար կյանք, որ առանց վարանելու, վազել է առաջին օգնության ցույց տալու, այդ տարիքի մեկ ուրիշը դիտորդի դերում կլիներ: Աստծո օրհնությունը հորս, մի տղամարդու ու գայի մի աշխատողի, որոնք երեքով առաջինն են հասել օգնության»:

Նարինե Մխիթարյանը մեկնաբանություններում իրեն թերհավատորեն վերաբերվող օգտատերերի համար նաև տեսանյութ է տեղադրել՝ ապացուցելով, որ երեխաները մի կողմի վրա կանգանծ պարզապես նայում են, թե ինչպես են մարդիկ և փրկարարները օգնություն ցուցաբերում տուժածներին։ Դիտեք՝ 1։45 րոպեից։

Խիստ վիրավորված ու վրդովված եմ այսչափ կեղծիքից…….Այդ օրը պապաս տուն եկավ ձեռքերը վիրավոր ,մատի արյունը չէր կտրվում,…

Gepostet von Narine Mkhitaryan am Montag, 11. März 2019
Կիսվել նյութով