Մամուլ

«Կեղծ էջ է բացվել տիկին Աննա Հակոբյանի անունով». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իմ սիրելի զինակիցներ, պարապում ենք կեղծ և լկտի էջեր փակել տալը…

Ժողովուրդ ջան, կեղծ էջ է բացվել տիկին Աննա Հակոբյանի անունով: Կեղծ էջի անունն է՝ Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան: Պետք է բողոքել և էջը փակել տալ: Չշփոթել ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ հետ: Դրա համար գնում ենք քայլերով:

Քայլ 1: Որոնում, գտնում ու այցելում եք ‘Առաջին տիկին՝ Աննա Հակոբյան” անվանումով էջը: Ուշադրություն դարձրեք էջի նկարներին, սքրինշոթը տեսնում եք առաջին նկարում (նկար 1):

Քայլ 2: Մկնիկով կանգնում ենք Հավանել/Հետևել/Կիսվել տողի կողքի երեք կետերի՝ բազմակետերի վրա, մկնիկի ձախ ստեղնով սեղմում, բերում է մենյուն, ընտրում ենք ամենավերջինը՝ Give feedback or report this Page (նկար 2),

Քայլ 3: Առաջարկված տարբերակնեց ընտրում ու նշում են /կապույտ է դառնում/ Scams and Fake Pages տարբերակը: Դա սեղմելուց հետո բերում է ներքի մենյուն, որտեղ էլ նույն ձև նշելով ու կապույտ դարձնելով ընտրում ենք Pretending to be another person (իրեն այլ անձի տակ է ներկայացնում) տարրբերակը: Երկուսն էլ պետք է կապույտ գույնի լինեն: Սեղմում ենք Ուղարկել կոճակը (նկար 3):

Քայլ 4: Ընտրած տարբերակը՝ Pretending to be another person (իրեն այլ անձի տակ է ներկայացնում), առանձին բերում է նոր մենյուի տակ՝ խնդրելով նշել, թե ում է փորձում նմանակել կեղծ էջը: Բերված տողում անգլերենով կամ հայերենով հավաքում եք Anna Hakobyan իսկական էջի անունը /լատինատառն է բերում/, այն ավտոմատ բերելու է ոչ միայն այն, այլ նաև նման էջեր: Հենց երևաց Աննա Հակոբյանի իսկական էջը, կողքի շրջանի մեջ մկնիկով նշեք, շրջանի մեջ կետ կհայտնիվի: Դրանով ֆեյսբուքին տեղեկացնում եք, որ կեղծ օգտատերը փորձում է ներկայանալ որպես Աննա Հակոբյան: Վերջում սեղմել Ուղարկել կոճակը (նկար 4):

Քայլ 5: Էկրանին եկող վերջին պատուհանի վրա ընդամենը սեղմեք Ավարտել կոճակը (նկար 5):

Քայլերը կատարեք մինչև վերջ, որպեսզի այն իմաստ ունենա: Ոչ մի դեպքում չսեղմեք Արգելափակել ու նման տողեր: Դա անելու դեպքում դուք պարզապես էջը չեք տեսնում, մինչդեռ այն գոյություն ունի: Այս էջի վրա պարապեք, որպեսզի անցնենք մյուս անառակներին:

Դեհ, ձեզ տեսնեմ: Հազարներով անում ենք:

Կիսվել նյութով