Մամուլ

Կարպիս Փաշոյանը պահանջում է իրենից ներողություն խնդրել

Օրեր առաջ hayeli.am-ը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ լրագրողի ուղղորդմամբ Նարինե Դիլբարյանը պնդում է, որ Կարպիս Փաշոյանը անհասկանալի պայմաններում ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս ապատեղեկատվությանը անդրադառնալով՝ Կարպիս Փաշոյանը պահանջել է իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ նշելով, որ ինքը 2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Էջմիածնի գնդում, Մարգարայի տանկային գումարտակում և Արարատի մոտոհրաձգային գնդում: Մարտական հերթապահություն իրականացրել է Երասխում՝ Նախիջևանի հետ սահմանին: Ավելին՝ 2015 թվականին Սիսիանում մասնակցել է հնգօրյա զորավարժության:

Կիսվել նյութով