Ազատ խոսք

Կարեն Կարապետյանը հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր․ Անահիտ Մութաֆյան

Կարեն Կարապետյանը հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր․ Անահիտ Մութաֆյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«2018 թվականի ապրիլ մայիսյան «հեղափոխությունից» հետո քաղաքական դաշտից հեռացավ Կարեն Կարապետյանը, հեռացավ որպես արժանապատիվ մարդ, հեռացավ որպես իսկական հայրենասեր ու պետականամետ մարդ։

Մենք դեռ հետո կզգանք թե ինչ կորցրեցինք, բայց հիմա խոսքը դրա մասին չէ։

Գրեթե 2 տարվա լռությունից հետո Կարեն Կարապետյանը իր շախմատային քայլով մատ արեց որոշ բամբառակների որոնք հաճույք էին ստանում ասելով թե Կարապետյանը թքեց ու հեռացավ և նրան չի էլ հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը։

Կարապետյանը անձնական երաշխավորությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Սա մի ուրույն քայլ էր հանուն Հայաստանի և Հայաստանի Հանրապետության»։

Կիսվել նյութով