Խոհանոց

Կանաչ ոլոռով և եգիպտացորենով աղցան

Կանաչ ոլոռով և եգիպտացորենով աղցան

Կանաչ ոլոռով և եգիպտացորենով աղցանը պատրաստելու համար հարկավոր է․

Բաղադրամասեր. պահածոյացված եգիպտացորեն` 1 տուփ, պահածոյացված ոլոռ` 1 տուփ, հավի կրծքամիս` 1 կտոր, խաշած ձու` 2 հատ, ապուխտ` 100 գ, թթվասեր ըստ ճաշակի, մայոնեզ ըստ ճաշակի, աղ ըստ ճաշակի, պղպեղ ըստ ճաշակի, կանաչի ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը. Եգիպտացորենն ու ոլոռը քամել: Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել: Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել:

Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել: Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին:

Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել:

Կիսվել նյութով