Մամուլ

«Կայֆերը» շարունակվում են . ՔՊ-ական պատգամավորը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են :

Ականատեսների պնդմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով և թիկնապահի կեցվածքով 2-3 անձ:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաև Երևանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս:

Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, և երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով