Մամուլ

Կամանդիրը մեզ էլ չբարևեց. Սիփան Փաշինյան․ Ֆոտո

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․«Կամանդիրը մեզ էլ չբարևեց»։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Երբ վարչապետը մոտեցել էր հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։

Ավելի ուշ Սասուն Միքայելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին չբարևելու հարցին և ասել․ «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։

Կիսվել նյութով