Խոհանոց

Կաթնաշոռով և բանանով դիետիկ թխվածք

Կաթնաշոռով և բանանով դիետիկ թխվածք

Այս թխվածքը շատ հեշտ ու արագ է պատրաստվում: Այն դիետիկ է, հագեցնում է քաղցը և չի գիրացնում: Շատ հարմար է նախաճաշի համար:

Բաղադրիչներ` 4 բանան, 400գ անյուղ կաթնաշոռ, 2 հավկիթ, 2 թեյի գդալ դարչին:

Բոլոր բաղադրիչները հարկավոր է լավ հարել բլենդերով, զանգվածը լցնել կաղապարի մեջ, դնել 180 աստիճան տաքացված ջեռոցում և թխել 35 րոպե:

Կիսվել նյութով