Ազատ խոսք

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է․ Անի Կարապետյան

Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականինն է․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անի Կարապետյանը։

«Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, ինչ խոսք, սուրբ գործ է՝ ամեն մի երկրում, ամեն մի հասարակարգում: Իհարկե, բնությունը պետք է փայփայել ու գուրգուրել: Բայց…

Այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Իջևանում՝ կապված ծառահատումները չթույլատրելու որոշման հետ, այդքան էլ կապ չունի բնության պաշտպանության հետ: Եվ ասեմ՝ ինչու:

«Հեղափոխություն» կոչեցյալից ամիսներ անց ես Իջևանից ստացա մի հեռախոսազանգ: Վրդովված քաղաքացին ինձ պատմեց, որ Իջևանում սովորական մարդկանց արգելել են ծառահատումներ իրականացնել այն պարզ պատճառով, որպեսզի ծառահատման մենաշնորհը տրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորը: Եթե հիմա լարեմ հիշողությունս, կկարողանամ մտաբերել նաև այդ եղբոր «ածական» անունը, որն աչքի էր ընկնում իր ծիծաղելի բնույթով:

Ես ոչ մի պատճառ չունեմ չվստահելու ինձ հետ կապվող իջևանցիներին, և կարող եմ պնդել, որ Նիկոլը արգելում է ծառ կտրելը ոչ թե բնապահպանական մղումներով, այլ՝ սեփական ազգականներին ապօրինի հարստացնելու նպատակով»:

Կիսվել նյութով