Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է ЗИЛ-ի հետնամասին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:05-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 61 հասցեի դիմաց, Mercedes մակնիշի 51 RA 005 համարանիշի ավտոմեքենան բախվել է ЗИЛ մակնիշի 34 NR 308 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

zil avtovtar

Աղբյուրը` shamshyan.com

Կիսվել էջում