Մամուլ

Խնդրում եմ լինել մաքսիմալ խիստ․ Ալեն Սիմոնյանը՝ Վալերիյ Օսիպյանին

Այսօր 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և կոչ արեց ավելի լրջությամբ վերաբերվել բռնության կոչերին, քանի որ նրա խոսքով, ՀՀ-ում բռնությունը տեղ չունի և չի կարող ունենալ։

Ի պատասխան` ոստիկանապետը ևս հաստատեց, որ բռնությունը Հայաստանում տեղ չունի։ Նա համակարծիք չէր, որ ոստիկանությունում թուլություն է առկա։ «Մենք ունենք այնպիսի դեպքեր, որ զրո հանդուրժողականություն է պահանջում։ Չկա որևէ մեկը ՀՀ-ում, որ իրեն վեր դասի օրենքից, մեզ համար միևնույնն է ով լինելը», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով