Շոու-բիզնես

«Խնդրում եմ՝ հրաժարվեք վարչապետի պաշտոնից, խոհեմ գտնվեք». Սարգիս Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանին

Հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և խնդրել Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից: Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Պ-ն վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի ու այս իրավիճակին ոչ անտարբեր մարդ, խնդրում եմ`գնահատեք տիրող շատ լուրջ իրավիճակը, որի արդյունքում կարող են բազմաթիվ զոհեր լինեն ու կայացրեք կարևոր որոշում`հրաժարվեք վարչապետի պաշտոնից և կանխեք սպասվելիք վտանգը: Փողոցում երիտասարդներ են`էրեխեք, ովքեր խենթի պես պայքարում են սեփական իրավունքների համար: Մի թողեք դանակը հասնի ոսկորին:

Այդ քայլով համոզված եմ կվերանա և երկկողմանի ատելությունը և չարությունը: Խնդրում եմ խոհեմ գտնվեք և թույլ մի տվեք անչափ վտանգավոր դեպքերի զարգացմանը: ՀՀ քաղաքացի Սարգիս Գրիգորյան»:

Կիսվել նյութով