Օգտակար

Ջուրը տոքսիներից ազատելու հատկություն ունի, այն պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից

Ջուրը տոքսիներից ազատելու հատկություն ունի, այն պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից։

Խմեք շատ ջուր և դրական փոփոխությունն օրեր անց կնկատեք։ Մենք բազմաթիվ անգամներ լսել ենք, որ մարդու օրգանիզմի նորմալ գործառույթը ապահովում է որոշակի քանակության ջրի կիրառումը:

Ամբողջ աշխարհում սննդաբաններն ու բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել գազավորված, ալկոհոլային և կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ օգտագործելով միայն սովորական խմելու ջուր:

Ծարավը՝ դա մեր օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ իրեն հարկավոր է ավելի շատ ջուր: Մեր արյան մեջ առկա է որոշակի քանակով ջուր և աղ: Ծարավը՝ աղի քանակի մեծացումն է ի համեմատ ջրի: Եթե աղի կոնցենտրացիան մեծացել է 2 տոկոսով՝ դուք ծարավ եք զգում: Եթե 5 տոկոս և ավել՝ Ձեզ մոտ կսկսի ջրազրկումը:

Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե բոլոր ըմպելիքները փոխարինեք ջրով։

Դուք կնիհարեք

Պարզվում է, եթե 9 օր մյուս ըմպելիքների փոխարեն խմեք միայն ջուր, դուք կնկատեք, որ նիհարել եք 0,5 կգ-ով:

Կարագանա նյութափոխանակությունը

500 մլ ջուրն առաջին սնունդն ընդունելուց առաջ արագացնում է նյութափոխանակությունը 24%-ով:

Բարելավվում է ուղեղի աշխատանքը

Մեր ուղեղը կազմված է 75–85 % ջրից:  Եթե դուք խմեք բավարար քանակության ջուր, ապա ուղեղը լավ կլիցքավորվի: Ինքներդ էլ կնկատեք, որ ավելի լավ եք կենտրոնանում:

Դուք կսկսեք քիչ ուտել

Իզուր չեն ասում. «Ուտել ես ուզում՝ ջուր խմիր». Սա ոսկե կանոն է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել և փորձում են չուտել. Ջուրը հագեցնում է ախորժակը:

Օրգանիզմը կմաքրվի տոքսիներից

Այն տոքսիներից ազատելու հատկություն ունի: Այն պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից:

Դուք առողջ կլինեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է հիպերտոնիայի, միզուղիների հիվանդությունների և հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը:

Լավանում է սրտի աշխատանքը

Օրգանիզմում ջրի անբավարար քանակությունն անդրադառնում է արյան վրա: Այն ավելի թանձր է լինում: Որքան թանձր է արյունը, այնքան բարձր է լինում տրոմբի առաջացման վտանգը:

Գիտնականները բացահայտել են, որ օրական 5 բաժակ ջրի օգտագործումը,  նվազեցնում է սրտի նոպայի վտանգը 41 %-ով:

Բարելավվում է մաշկը

Եթե դուք մի ամիս շարունակ խմեք միայն  ջուր մյուս ըմպելիքների փոխարեն, ապա կզգաք, թե որքան է նրբանում ձեր մաշկը:

Ի վերջո դուք կարող եք խնայել

Խմելու ջուրը անհամեմատ էժան է մնացած մյուս ըմպելիքներից: Հրաժարվելով այս տարատեսակ ըմպելիքներից, դուք կզգաք, թե որքան գումար էիք քամուն տալիս:

Նշենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր։

Կիսվել նյութով