Խոհանոց

Լցոնած կարտոֆիլ. Այս ախորժելի ուտեստով կզարմացնեք ողջ ընտանիքին

Լցոնած կարտոֆիլ. Այս ախորժելի ուտեստով կզարմացնեք ողջ ընտանիքին

Ֆարշի համար կարող եք օգտագործել ցանկացած միս:

Բաղադրիչները․ կարտոֆիլ՝ 15 հատ, ֆարշ՝ 250 գրամ, սոխ՝ 1 հատ, տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի, աղ՝ ըստ ճաշակի, սև պղպեղ (աղացած) ՝ ըստ ճաշակի, թթվասեր՝ 50 գրամ, սերուցքային կարագ՝ 50 գրամ։

Պատրաստումը․ կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ թող կիսաեփ եփվի: Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը:

Առանջին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով:

Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:

Բարի ախորժակ։

Կիսվել նյութով