Մամուլ

Լոռիում դիմակավորված անձինք թալանել են 81-ամյա միայնակ տատիկին

Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Դիմակավորված անձինք մտել են Արևաշող գյուղում ապրող 81-ամյա մի կնոջ տուն ու թալանել նրան:

Թոշակառուն քնած է եղել, երբ տուն մտած անձինք պոկել են ննջասենյակի պատուհանի ճաղավանդակը: Արդեն երկաթյա ձողով պատուհանը բացելիս կինն արթնացել է: Կողոպտիչները կնոջից փող ու ոսկեղեն են պահանջել ու նրա վրայից հանել ոսկե զարդերը՝ ականջօղեր, մատանի, պարանոցի շղթա:

Հետո տանը փող են փնտրել ու մի քանի հարյուր հազար դրամ գտնելուց հետո փախել են: Նրանց հեռանալուց հետո թոշակառուն տեղեկացրել է գյուղում ապրող ազգականներին, որոնք օգնության են հասել ու ահազանգել իրավապահներին:

Արևաշողում խոսում են, որ սա ընտանիքին հարազատ մարդու արած կամ կազմակերպած գործ է, քանի որ տուն մտած մարդիկ հստակ իմացել են, որ կինը ոսկեղեն ու փող ունի: Մանրամասները իրավապահները պարզում են:

Աղբյուր՝ armenisaputnik.am

Կիսվել նյութով